-
12.07.2013|
13:00
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով տարեկան շուրջ 6մլն մարդ է մահանում ծխելու հետևանքով:
Կազմակերպության`հուլիսի 11-ին հրապարակված զեկույցում նշված է, որ ամեն տարի մոտավորապես 5 մլն մարդ է մահանում ծխելու հետևանքով, իսկ 600 հազարից ավելին դառնում են պասիվ ծխելու զոհեր: ԱՀԿ-ի դիտարկմամբ, ծխելու զոհերի թիվը եթե այսպես ավելանա, ապա մինչև 2030 թվականը կհասնի 8 միլիոնի:
-
07.07.2013|
17:19
Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ընտրել է պայքարի յուրօրինակ ձև: Նա ամեն անգամ ցուցապաստառներով ակցիաներ է կազմակերպում կառավարության շենքի մոտ, տարբեր վայրերում՝ ահազանգելով ապօրինությունների մասին և փորձելով իր լուման ներդնել քաղաքացիական պայքարում:
-
07.07.2013|
14:32
Սան Ֆրանցիսկոյի համալսարանի փորձագետները համոզված են, որ ընտանեկան կոնֆլիկտներից ավելի լավ է խուսափել, հատկապես եթե ամուսինների տարիքը 60-ից բարձր է: «Անկեղծ և ազատ զրույցը կօգնի լուծել բոլոր խնդիրները»,-վստահեցնում են նրանք:
-
06.07.2013|
15:03
Երևանի քաղաքապետարանը, «ՆՈՅ» բնական աղբյուրի ջրի հետ համատեղ, Վարդավառի տոնի առիթով Հուլիսի 7-ին, ժամը 12:00-ից սկսած Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպում է տոնախմբություն:
-
05.07.2013|
00:24
«Ուրվագծով» լսում էի Պետրոս Ղազարյանին: Հրավիրել էր ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնից մի դասախոսի և իր հերթապահ հարցերն էր հնչեցնում՝ մարդիկ լավ, շքեղ կյանքի են ձգտում, դրա համար էլ չեն արժևորում կրթությունը, նախընտրում են կաշառքով լուծել հարցերը և այլն:
-
03.07.2013|
17:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է միասեռ զույգերից կազմված ընտանիքների կողմից երեխաների որդեգրումը։ Կրեմլի մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ այս քայլն ուղղված է նրան, որպեսզի պաշտպանվի երեխաների հոգեբանությունը, զերծ պահվի նրանց բարդույթների ձևավորումից, հոգեկան տառապանքներից և սթրեսներից։ Նշենք, որ միասեռ ամուսնությունները Ռուսաստանում պաշտոնապես չեն թույլատրվում։ Օրենքը կառնչվի այն անհատներին, ովքեր կկասկածվեն համասեռամոլության մեջ։
-
03.07.2013|
16:48
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին հարցազրույց է տվել «Chelcheragh» երիտասարդական ամսագրին: Պարզվում է, որ նա ողջունելի է համարում սոցիալական ցանցերի աշխատանքը Իրանում և մտադիր է համացանցային գրաքննությունը նվազագույնի հասցնել. «Համացանցային գրաքննության համար քաղաքական դրդապատճառներ կան, քանի որ մտավախություն կա, որ առցանց դաշտում մարդիկ ազատություն կստանան։ Սակայն գրաքննությունը չի կարող դրական պտուղներ տալ»:
-
30.06.2013|
12:54
Նույնասեռ ամուսնության հակառակորդները ԱՄՆ-ում արտակարգ միջնորդություն են ներկայացրել Գերագույն դատարան, փորձելով դադարեցնել այդպիսի միությունների գրանցումը Կալիֆորնիայում, որը վերսկսվել էր անցած ուրբաթ` հունիսի 28-ին:
-
29.06.2013|
13:33
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում ծնելիությունը երկու անգամ անկում է ապրել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։
-
28.06.2013|
02:19
Օրերս Խնկո Ապոր անվան գրադարանում ցուցադրվեց լրագրող-հրապարակախոս, արձակագիր ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ լրագրողական ֆիլմը: